Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը չի մարել
Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը կարծում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծած շարժումը չի մարել, և իրենք անպայման շարունակելու են պայքարն իշխանության դեմ:
«Րաֆֆի Հովհաննիսյանից հիասթափվեցին ավելի շուտ իշխանությունները, քան նրա կողմնակիցները: Շատերը փորձում են այսօր հիասթափության ֆոն ստեղծել, սակայն շարժման իրական մասնակիցները չեն հիասթափվել:
Կարծում է, որ ապրիլի 9-ին ամենակարևորն այն եղավ, որ արյուն չթափվեց ու զոհեր չեղան:
Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա մեկնելուն, նկատում է, որ նրա այցը չի համաձայնեցվել կուսակցության անդամների հետ, բայց իրենք նախօրոք տեղեկացված են եղել, քանի որ նա դեռևս հանրահավաքում էր հայտարարել Մոսկվա գնալու մասին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան