Դա ամենահեշտ լուծումն է. Արմեն Ռուստամյանը՝ մանդատներից հրաժարվելու մասին
Քաղաքական
«Դա ամենահեշտ լուծումն է, ես չեմ կարծում, որ մեծ ճիգ է պահանջվում մանդատներից հրաժարվելու համար»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով մայիսի 5-ին ավագանու ընտրություններում մանդատների հնարավոր վայր դնելուն։
Այնտեղ, եթե փոքրամասնություն ես լինելու, ավագանու գործունեությունը շատ ավելի սահմանափակ է, քան Ազգային ժողովում, բայց ես ավելի մեծ խնդիր եմ տեսնում։ Եթե մանդատները վայր դնելու հարց լինի, նշանակում է, որ եղած պետք է լինեն բավականին լուրջ կեղծիքներ, և եթե այդ կեղծիքները եղել են և ընդդիմությունը չի կարողացել դա արձանագրել և ծավալը ներկայացնել, դա նույնպես մեր թերությունն է։ Այսօր էլ այդ հնարավորությունը նորից կա, 8 տեղամասի անդամ կա, որից 4-ը ոչ իշխանական դաշտից են։ Եվ ուրեմն մյուս 4-ը կարող են չէ՞ համախմբված, համագործակցելով ունենալ 9 հոգու ներկայություն և, իհարկե, հսկել։ Այդ 8-9 հոգին բավական լուրջ ուժ են և եթե վերահսկեն ընտրությունները ներսում, տեղամասերում կարող է նվազագույնի հասնել կեղծիքների հնարավորությունը, և արձանագրել ծավալ, հետո գնալ բողոքարկել՝ արդեն ավելի հիմնավոր փաստեր ունենալով»,-ասաց Ռուստամյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան