Արթուր Բաղդասարյանի «շենշող» պատասխանը (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 9-ին, ՄԻՊ գրասենյակում ճեպազրույցի ընթացքում խոսվեց Արթուր Բաղդասարյանին նոր պաշտոն տալու մասին: Այսուհետ, Սերժ Սարգսյանի համապատասխան հրամագրի համաձայն, Արթուր Բաղդասարյանը կղեկավարի մարդու իրավունքների պաշտպանության ազգային նորաստեղծ հանձնաժողովը: Ճեպազրույցի ընթացքում լրագրողները մի քանի անգամ Արթուր Բաղդասարյանին հարցրին, թե ինչ մեկնաբանություն կարող է տալ՝ հետադարձ հայացք նետելով դեպի ապրիլի 9-ը և ընդհանրապես՝ ընդդիմության պայքարին ի՞նչ գնահատական կարող է տալ: Արթուր Բաղդասարյանը մի քանի անգամ խուսափեց պատասխանել լրագրողներին այդքան հետաքրքրող հարցերին, բայց, այնուամենայնիվ, հակիրճ պատասխանեց. «Շատ ավելի դրական զարգացումներ ունենք, և փառք աստծո, բարենպաստ զարգացումներ կան»:
Հարցրինք նաև՝ երկրորդ երդմնակալությունը չէ՞ր ազդում ազգային անվտանգության վրա, Արթուր Բաղդասարյանը տվեց «սպառիչ» ու «շենշող» պատասխան. «Շնորհակալությո՛ւն, ցտեսությո՛ւն»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան