Ի՞նչ շահեց Նոր Հայաստանը Րաֆֆի Հովհաննիսյան-Վլադիմիր Գասպարյան բարեկամությունից
Քաղաքական
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն այսօր, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հնչեցված այն հարցին, թե ի՞նչ շահեց Նոր Հայաստանը Րաֆֆի Հովհաննիսյան-Վլադիմիր Գասպարյան բարեկամությունից, ասաց.
«Ես չեմ դիտարկում, որ ինչ-որ բարեկամության խնդիր է այսօր հարուցված։ Պետք է ասեմ, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի հիմնասյուններից մեկը՝ ոստիկանապետը, համենայն դեպս, չի գտնվել այդ կեղծ երդմնակալության արարողության ընթացակարգի մեջ։ Բացի այդ, նաև դուք դիտարկե՛ք, որ շուրջ 8 000 ոստիկան Բաղրամյան պողոտայում լսեց այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այդ՝ շուրջ 8.000 ոստիկաններն ունեն ընտանիքներ, իրենց ընտանիքի անդամներն էլ դիտարկում էին, որ իրենց հարազատներն այդ պահին գտնվում էին Բաղրամյան պողոտայում, այլ ոչ թե քեֆերի և ուրախությունների մեջ են։ Այդ 8.000 ոստիկանը ժողովրդի հետ միասին մի քանի տասնյակ հազարավոր ժողովրդի հետ միասին տոնում էր, նշում էր, հռչակում էր, մասնակցում էր Նոր հանրապետության ծնունդին և նոր երդմնակալություն էր լսում։ Հիմա տեսե՛ք, բարեկամության խնդիր չկա, մենք խնդիր ունենք բոլորին զինաթափելու, խնդիր ունեինք այդ օրը, որ տեղի չունենա որևիցե մի քաղաքացու նկատմամբ բռնություն, և հնարավորինս մենք դա սպասարկեցինք»,-ասաց Փոստանջյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան