Հենրիկ Մխիթարյանը հատեց 100 գոլի սահմանագիծը
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը կարերայի ընթացքում հատել է 100 գոլի սահմանագիծը. հայտնում է Спорт-Экспресс.ua-ն:
Դրա համար 24-ամյա հայ կիսապաշտպանին պահանջվել է 271 խաղ:
38 գոլ Հենրիկը հեղինակել է «Շախտյորի» կազմում, 35 գոլ՝ «Փյունիկի», 17՝ Դոնեցկի «Մետալուրգի», ևս 10-ը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
46 գոլ Մխիթարյանը հեղինակել է Ուկրաինայի առաջնությունում, 30՝ Հայաստանի առաջնությունում, եվրագավաթներում ՝ 6, Հայաստանի Գավաթի խաղարկությունում՝ 5, Ուկրաինայի գավաթի խաղարկությունում՝ 3, 10 գոլ էլ՝ հավաքականի կազմում:
Ընթացիկ մրցաշրջանն ամենաարդյունավետն է կիսապաշտպանի համար. 40 խաղում նա հեղինակել է 25 գոլ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության ռմբարկուական պայքարում Մխիթարյանն առաջատար է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան