«Ռեալն» ավելի լավ վիճակում է, քան «Բարսան». Սալգադո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Միշել Սալգադոն հայտարարել է, որ իր նախկին ակումբն ավելի ուժեղ է, քան կատալոնյան «Բարսելոնան». տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ռեալի» համար ամենակարևորն այն է, որ մրցաշրջանի ավարտին այն գտնվում է համապատասխան ֆունկցիոնալ վիճակում: Սա պահանջում է թիմի խաղաոճը: Պետք է նշել, որ այս հարցում «Ռեալը» բարձր մակարդակի վրա է: Այս առումով պետք է առանձնացնել Քրիշտիանու Ռոնալդուին, ով ցույց տվեց, թե ինչպես է կարելի է ամբողջ թիմի խաղը վերցնել իր վրա, երբ խնդիրներ են առաջանում: Այս առումով «Բարսելոնան» վատ վիճակում է, ինչպես նաև՝ վնասվածքների առումով»,-հայտարարել է Սալգադոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան