Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Հապաղման ֆակտորներ. ե՞րբ Սերժ Սարգսյանը կտա նոր վարչապետի անունը

Վերլուծական

Երևույթը, կարծես, կրկնեց ինքն իրեն, միայն տեղերի և դեմքերի փոփոխությամբ՝ պայքար, նախագահական ընտրություն, երդմնակալություն, իսկ հաջորդ քայլը, ըստ տրամաբանության, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված՝ ենթադրվում է կառավարության ձևավորումը, այսինքն՝ առաջին հերթին վարչապետի նշանակումը՝ որպես աքսիոմ:

Դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանն իր երդմնակալության օրն ևեթ Տիգրան Սարգսյանին նշանակեց ՀՀ վարչապետ, այնուհետև նոր հետևեցին նախարարական պորտֆելների բաշխման կարևորագույն գործընթացները: Այս անգամ, սակայն, անցավ և ապրիլի 9-ը և դրան հաջորդող երկու օրը, բայց շշուկներ անգամ չկան նշանակումներից, և ինչու չէ, վերանշանակումներից: Ամեն ինչ, կարծես, ստվերել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր պայքարով ու այցով, այդուհանդերձ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարության հրաժարականից 10-օրյա ժամկետում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարտավոր է նշանակել վարչապետ, այսինքն՝ դեռևս մինչև ապրիլի 19-ը Տիգրան Սարգսյանն իրավունք կունենա պաշտոնավարել որպես ՀՀ վարչապետ, որից հետո կա՛մ նրա փոխարեն կառավարության ղեկը կստանձնի մեկ ուրիշը, կա՛մ նորից Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել:

Կամերի այս հաջորդականությունն ուսումնասիրվել և քննարկվել է բազմիցս ու որպես հանգուցալուծում թելադրել Տիգրան Սարգսյանի անունը՝ որպես վարչապետ, եթե նաև հաշվի առնենք այն հավանական գործիչների պահվածքը Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, որոնց շահ հաճախ դիտարկում են վարչապետի դերում, ապա ևս մեկ անգամ կարելի է գալ այն եզրահանգման, որ միակ թեկնածուն, որը, թերևս, այս պահին ունի բավարար շանսեր այդ աթոռը զբաղեցնելու համար, Տիգրան Սարգսյանն է:

Անդրադառնալով այն գործիչներին, որոնք կարող են և կարող էին հայտնվել այդ պաշտոնում, չի կարելի չհիշատակել Կարեն Կարապետյանի (գազի Կարենի) անունը, ով որոշ ժամանակ առաջ համարվում էր հիմնական հավակնորդն այս մրցավազքում։ Չնայած այս՝ արդեն բացառման փաստին նաև սեփական անձի կողմից, Կարեն Կարապետյանը դեռևս շանսեր ունի՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնի նշանակման որոշման ձգձգումները:

Եթե Սերժ Սարգսյանը կասկածներ չունենար կամ ինչ-որ բանի չսպասեր, ապա միանշանակ, եթե ոչ ապրիլի 9-ին, ապա գոնե հաջորդ օրը կհրապարակեր իր որոշումը, այսինքն՝ որոշման հապաղման խթան որպես այդպիսին առաջին հերթին կարող է հանդիսանալ Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագիծը, իսկ երկրորդ հերթին՝ ՌԴ-ից Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում չհաստատելու գործոնը: Վերջինիս, սակայն, որպես լուծում կարող է հանդիսանալ Երևանում կնքված հայ-ռուսական համաձայնագիրը Եվրասիական միության հետ գործակցության մասին:

Այսինքն՝ ռուսամետ Կարեն Կարապետյանին խաղից դուրս թողնելու և Տիգրան Սարգսյանին որպես ՀՀ վարչապետ նշանակելու ՌԴ պահանջները, կամ, այսպես կոչված, նախապայմանները կարծես թե բավարարված կարելի է համարել, այսինքն՝ փաստաթղթի վավերացումից հետո Տիգրան Սարգսյանը հնարավություն կստանա վերջապես ստանձնելու վարչապետի պաշտոնը:

Այսպիսով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագծի և ՌԴ պահանջների բավարարման սինթեզը, բացի ամեն ինչից, Սերժ Սարգսյանին հնարավորություն կարող է տալ կառավարության նոր կազմը կառուցելու ընթացքում, ասել է թե՝ նախարարական պորտֆելներ բաժանելու գործընթացում դիմել նորարությունների, այսինքն՝ կոալիցիոն կառավարության գաղափարը որպես իշխանական առատաձեռնության էտալոն կամ սիմվոլ ներկայացնելու փորձ ձևակերպելով, ինչը, համենայն դեպս կարող է բավական լուրջ արձագանք գտած լինել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցելությունից հետո իր ծրագրային գաղափարներում:

Ստացվում է, որ, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանի որոշման երկարատև հապաղման պատճառ հանդիսացող երկու ֆակտորները կարող են իրենց հանգուցալուծումը գտնել մոտակա օրերի ընթացքում, որն էլ թույլ կտա «ճանաչել» ՀՀ վարչապետին:

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված