Հենց «Ռեալին» մենք 1 անգամ արդեն հաղթել ենք. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները և նշել, որ «Արքայական ակումբը» շատ ուժեղ մրցակից է:
Նշենք, որ թիմերն արդեն միմյանց հանդիպել են մրցաշարի խմբային փուլում. նախ՝ Դորտմունդում դաշտի տերերը հաղթել են 2:1 հաշվով, ապա` Մադրիդում խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
«Ուրախ եմ, որ վերջապես իմացանք՝ ում դեմ ենք խաղալու կիսաեզրափակչում: Կարծում եմ՝ չարժի նշել, որ «Ռեալն» ուժեղ մրցակից է, սակայն հնարավոր բոլոր տարբերակներից մենք հենց մադրիդցիներին ենք արդեն հաղթել այս մրցաշրջանում»,- Կլոպի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան