«Բարսելոնան» միայն Մեսսին չէ. Հայնկես
Սպորտ
Մյունխենի Բավարիայի «գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը նույնպես մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք, որ մյունխենյան թիմի մրցակիցը կատալոնական «Բարսելոնան» է: Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա Գերմանիայում ապրիլի 23-ին, պատասխան խաղը՝ Բարսելոնայում մայիսի 1-ին:
«Մենք կտեսնենք երկու դիտարժան խաղ: Երկու թիմերն էլ սիրում են կառուցողական ֆուտբոլ, երկուսն էլ ունեն ամուր պաշտպանություն և երկուսն էլ տակտիկապես լավ պատրաստված են: Ես իսպանական ֆուտբոլը շատ լավ գիտեմ, քանի որ հետաքրքրվում եմ դրանով նույնիսկ Իսպանիան լքելուց հետո:
«Բարսելոնան» միայն Մեսսին չէ: Այդ ակումբն ունի բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Չավին, Ինյեստան, Բուսկետսը, Ֆաբրեգասը, Վիլյան... ցանկը կարելի է շարունակել: Չնայած Մեսսին տարբերվում է այդ շարքից: «Բարսելոնան» եվրոպական ֆուտբոլում գերիշխում է վերջին մի քանի տարիներին, և մենք գիտակցում ենք, որ մեզ համար բարդ հանդիպում է սպասվում:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ նշանակում է՝ մնացել են լավագույնները: «Բարսան» բարձրակարգ թիմ է, բայց ես հավատում եմ մեզ, քանի որ մենք նույնպես բարձրակարգ թիմ ենք»,-Հայնկեսի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան