Ժողովուրդը լավ չհասկացավ, որ մենք պետք է Բաղրամյանով գնանք Ծիծեռնակաբերդ. Րաֆֆի Հովհաննիսյան
Քաղաքական
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հերթական հանրահավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ողջունելով բոլոր ներկաներին, ասաց.
«Ժողովուրդը լավ չհասկացավ, որ մենք պետք է Բաղրամյանով գնանք Ծիծեռնակաբերդ։ Բայց ես, երբ ասեցի՝ ոչ մի արյուն, սխալվեցի, որովհետև արյունոտվեց Արմենը, արյունոտվեց Արմենուհին, փոշոտվեց, կոշիկը կորցրեց։ Իմը՝ հեչ, բայց եթե սա է ՀՀ հակաժողովրդական ընտրություն գողացած կուսակցականապաշտ իշխանության որակը, Դուք հասկացե՛ք մի բան, որ մենք երդվեցինք չհիասթափվելու, իրար պահելու, ուժ տալու, և այս իշխանությունը փոխվելու է, և մենք դա կտեսնենք միասին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան