Ոլորտի զարգացումը շարունակական է լինելու
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է «ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձաքննություն» աղետների ռիսկի նվազեցման նախագծի ղեկավար հանձնաժողովի նիստ։ Հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) մարդասիրական ծրագրի ղեկավար Մաթիաս Վայնգարթը։
Հանդիպման հիմնական նպատակը նախագծի 1-ին փուլի ամփոփումն էր, և 2-րդ փուլի անելիքների նախանշումը։
ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը համառոտ ներկայացրեց կատարված աշխատանքները։
ՇԶՀԳ փորձագետներ Բարբարա Ռոթենբերգերը և Պատրիկ Սմիթը շնորհակալություն հայտնեցին իրենց հայ գործընկերներին՝ արդյունավետ ու ակտիվ համագործակցության համար։ Այս ընթացքում վերանայվել են ՃԿԿ կառուցվածքն ու տեխնիկական զինվածությունը։ Անկաշկանդ ու թափանցիկ քննարկումների շնորհիվ վեր են հանվել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ՃԿԿ առավել արդյունավետ աշխատանքին։
ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթևոսյանը շեշտեց, որ Հայաստանում 1-ին անգամ մշակվել են միջազգային չափանիշներին համապատասխան մոդուլներ՝ աշխատակիցների վերապատրաստման համար։ Լուսակերտի ուսումնական կենտրոնում կստեղծվի նաև ՃԿԿ սիմուլյացիոն լսարան՝ վերապատրաստման դասընթացների համար։
Նախագծի հիմնական նպատակներից մեկն ԱԻՆ կարողությունների ապակենտրոնացումն է, և շվեյցարացի մասնագետների գնահատմամբ՝ մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանք է արվել։ Հաջողություններ են գրանցվել նաև այլ գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում (ՀՀ ոստիկանություն, տրանսպորտի և կապի նախարարություն, բջջային օպերատորներ և այլն)։
Նախագծի 2-րդ փուլում նախատեսվում է միջազգային փորձագետների աջակցությամբ շարունակել ԱԻՆ կարողությունների ապակենտրոնացումը, մշակել համառոտ ուղեցույցեր և տեղեկատվական հոսքերը կարգավորող հրահանգներ՝ ՃԿԿ անձնակազմի համար, ինչպես նաև վերապատրաստել ՃԿՊԱ դասախոսական կազմը։
Հանձնաժողովի անդամները համաձայնեցին, որ այս ոլորտի զարգացումը չի կարող կանգնել որևէ կետի վրա և պետք է շարունակական կլինի։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան