Տեղի է ունեցել թեմատիկ խմբի հերթական հանդիպումը
Հասարակություն
Ապրիլի 11-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ/ԱՌՆԱՊ հիմնադրամի «Հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) հիմնահարցերի» թեմատիկ խմբի հերթական հանդիպումը:
Խմբի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպություններից:
Հանդիպման օրակարգում ընդգրկված հիմնական հարցերն էին՝
- «ՀՈՒԱ իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները.
- ԱԻՆ-ում հաշմանդամների աշխատանքի ընդունման գործընթացի արդի վիճակն ու առկա խնդիրները.
- ԱԻ նախարարության՝ հաշմանդամներին աշխատանքով ապահովման փորձի տարածումը։
Շրջանառվող «ՀՈՒԱ իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն ընդունումից հետո կարող է դառնալ հիմնական իրավական փաստաթղթերից մեկը, որով կկարգավորվեն ոլորտին վերաբերող բազում խնդիրներ: Հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը՝ որոշվեց առաջիկայում կազմակերպել իրավասու անձանց մասնակցությամբ քննարկում, որտեղ կներկայացվեն փոփոխությունների առաջարկներ և անհրաժեշտության դեպքում կկազմվի լրացումների փաթեթ:
ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը նշեց, որ ԱԻ նախարարությունում արդեն իսկ աշխատանքի է ընդունվել 10 հաշմանդամ, ևս 6-ն այժմ փորձաշրջան են անցնում, և նախարարությունը պատրաստակամ է ավելացնելու աշխատակիցների թիվը:
Արդիական է մնում նաև ՀՈՒ անձանց մասնագիտական պատրաստման խնդիրը, քանի որ նախկինում ուսումը հասանելի չի եղել նրանց համար: Սրա հետ կապված՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում ուսումնական մասնաշենքի հնարավորությունները հարմարեցնելու հաշմանդամների կարիքներին, որից հետո այնտեղ կարող են ուսանել և վերապատրաստում անցնել նաև հաշմանդամներ:
ԱԻ նախարարությունում ՀՈՒ անձանց աշխատանքի ընդունումը դեռևս ամիսներ առաջ թվում էր անիրագործելի, սակայն այսօր այստեղ կողք կողքի աշխատում են հաշմանդամություն ունեցող և ֆիզիկապես առողջ մարդիկ՝ առանց որևէ խտրականության:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան