Չեմ հիշում՝ երբ էի վերջին անգամ նման արդյունավետ խաղ ցուցադրել. Էդգար Մանուչարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով Ռուսաստանի առաջին դիվիզիոնի վերջին երկու խաղերում դարձել է գոլերի հեղինակ, հայտարարել է, որ պատրաստ է խաղալ «Խիմկիի» հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Մանուչարյանը «Սիբիրի» հետ հանդիպմանը փոխարինվեց վնասվածքի պատճառով:
«Ինքս խնդրեցի փոխարինել ինձ, քանի որ վնասվածքս զգացնել էր տալիս: Վնասվածքը ստացել եմ նախախաղային մարզումների ժամանակ: Սակայն հիմա ամեն ինչ կարգին է, մարզվում եմ և պարտրաստ եմ «Խիմկիի» հետ խաղին: Չեմ հիշում վերջին անգամ՝ երբ եմ նման արդյունավետ խաղ ցուցադրել, երևի թե երիտասարդական շրջանում: Չնայած անցած մրցաշրջանում էլ եմ «Ուրալի» կազմում գոլեր խփել, սակայն հետո վիրահատության պատճառով շարքից դուրս մնացի 4 ամիս: Ինձ վրա վստահ էի, այդ պատճառով էլ «Սիբիրի» հետ խաղում իրացրի երկու 11 մետրանոց»,-Մանուչարյանի խոսքերը մեջբերում է sportbox-ը:
Նշենք, որ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում «Ուրալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան