Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Օգոստոսի 9-ի օրվա խորհուրդը Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու 

Արթուր Գրիգորյանի կարծիքը Սիրուշոյի, Անդրեի, Արամեի և այլոց մասին

Այլ

Երբ Արթուր Գրիգորյանը «Ես»-ի հարցազրույցից առաջ թերթում էր ամսագիրը, կանգ առավ «Բա իմացա՞ր» խորագրում: «Սիրում եմ ձեր սկանդալային էջը»,- ասաց նա: Սակայն հետագա զրույցի թեման ամենևին էլ սկանդալները չէին. քննարկվում էր շոու-բիզնեսի հայտնի դեմքերին: Իսկ թե զրույցը սկանդալային ստացվեց, թե՝ ոչ, դատեք ինքներդ: Ի դեպ, հրապարակումից «նեղացողներին» նախապես ասենք, որ Արթուր Գրիգորյանն իր կարծիքը այս կամ այն երգչի մասին հայտնում էր սրտի ցավով ու հավելում, որ նրանց որպես իր զավակների է վերաբերվում, և իրավունք ունի ճշմարտությունն ասելու:

- Զրույցը սկսենք այսօրվա ամենավարկանիշային երգիչներից մեկից՝ Անդրեից: Պատմեք նրա մասին հենց սկզբից:

- Անդրեին առաջին անգամ հանդիպել եմ Արցախում: Կարծեմ՝ 16 տարեկան էր: Միանգամից աչքի ընկավ, որովհետև «խարիզմա» ունի: Բերեցի Երևան, այդ ժամանակ Արսեն Սաֆարյանն էլ էր Երգի պետական թատրոն եկել՝ Հրազդանից: Երկու ղարաբաղցիների համար տուն վարձեցի և սկսեցին աշխատել թատրոնում:

Սկզբում տեղյակ չէի, որ Երևան գալու համար Անդրեն տանից փախել է: Նա գաղտնապահ էր:

Ելույթներից մեկի բեմադրությունն այնպիսին էր, որ նա պետք է ընկներ: Մի քանի անգամ այդ հատվածը փորձելուց հետո գերլարվածությունից նա հանկարծ ուշագնաց եղավ:

Անդրեն աշխատասեր է, աստղային հիվանդությամբ չի տառապում ու հպարտ եմ, որ մինչ այժմ «կեղտոտ» երաժշտություն չի երգել:

- Խոսակցություններ կան, որ Դուք և Քրիստինե Պեպելյանը վիճել եք:

- Ես նեղացած չեմ, իսկ եթե նա ինչ-որ բանից նեղացած է, իր խնդիրն է:

Քրիստինեի առաջին քայլերը շատ ճիշտ էին ու կայուն: Նա ԵՊԹ եկավ Նաիրա Գյուրջինյանի դասարանից: Ամեն ամիս մեր թատրոնում ատեստացիոն ելույթներ էին լինում ու դրանով պայմանավորվում էր երգչի կարգը: Գուցե հիմա զարմացնեմ, բայց Քրիստինեն առանց դադարի տասը երգ կատարեց ու այդ ընթացքում անգամ մեկ «ֆալշ» նոտա չհնչեց: Նա միանգամից երրորդ կարգից բարձրացավ առաջին:

Իսկ հիմա Քրիստինեն է ինձ զարմացնում: Նա «մլավում» է, մի «մատնաչափ» (նկատի ունի ձայնի դիապազոնը-հեղ.) երգեր է կատարում:

- Շպռօտը կապ չունի ԵՊԹ-ի հետ, այնուամենայնիվ, հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը նրա մասին:

- Նա սկանդալային է, նաև լավ երգչուհի: Գուցե Շպռօտը շատերին գռեհիկ թվա, բայց իրականում նա շատ ճաշակով է: Չգիտեմ՝ ինչու է որոշել հենց այդ՝ հումորային ոճում հանդես գալ: Ծանոթ լինելով նրա ձայնային տվյալներին՝ զարմանում եմ, թե ինչու նա ավելի լրջորեն չի զբաղվում երգով: Դա չի նշանակում, որ նա պետք է լրջացնի իր երգացանկը: Թեև, ճիշտն ասած, արդեն հոգնել եմ նրա «աքլորային» թեմաներից: Եթե նույնիսկ դա «խայծ» է, ապա վաղուց փոխել է պետք:

- Ձեր սաներից է նաև Զարուհի Բաբայանը: Նրա մասին ի՞նչ կասեք:

- Միանգամից մտովի ճանապարհորդեցի դեպի անցյալ: Հենց սկզբից նա ճիշտուղի է ընտրելու ճիշտ երաժշտություն երգել: Զառային շատ եմ սիրում. նա լավ երգչուհի է և լավ մարդ: Հիմա ձայնի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունի, ինչ-որ բան է կատարվում:

Ամեն դեպքում, ևս մի երգչուհի, որ «կեղտոտ» երաժշտություն չի երգում: Նա հավատարիմ մնաց իր սկզբունքներին: Կարծում եմ՝ երբեք վատ երաժշտություն չի կատարի, թեև այն այսօր նորաձև է: Ազգը սկսել է «կիրովաբադերեն» երգել: Ու այդպես էլ ձևավորվում է հանդիսատեսի ճաշակը:

- Սոֆի Մխեյանն էլ կարծես ճանաչվեց ԵՊԹ-ից:

- Շատ հետաքրքիր էր, թե ինչպես Սոֆին հայտնվեց Երգի թատրոնում: «Ռուբիկոն» հաղորդման ժամանակ վիկտորինա էր առաջարկվել, և հաղթողը մեզ հետ Ծաղկաձոր պետք է մեկներ: Հաղթեց Սոֆին ու այդ ուղևորությունից էլ սկսվեց նրա կարիերան: Սկզբում, իհարկե, նրա մոտ տպավորիչ ոչինչ չէր նկատվում. Չեմ սիրում, երբ երգելու փոխարեն «մլավում» են:

Այն կտրուկ փոփոխությունը, որ վերջերս նկատվում է Սոֆիի երգելաոճում, բավականին հաջող է թվում: Ըստիս՝ նա գտավ իրեն ու լրացրեց շոու-բիզնեսի բաց անկյուններից մեկը: Գուցե իր երգով նա ինձ ու շատերին չի զարմացնում, բայց, ամեն դեպքում, վատ չէ:

- Արամեն միանգամից մեծ լսարան գրավեց: Ինչո՞վ է պայմանավորված:

- Արամեն շատ հետաքրքիր երգիչ է: Ամեն ինչ երգում է, ամեն ինչ փորձում: Գուցե նա իրեն դեռ չի գտել, բայց դա բնական է: Տարիքից է, դեռ կհանդարտվի, կգտնի իր տեղը: Այժմ նա աշխատում է տարբեր «շուկաների» համար ու մեծ լսարան նվաճում: Կարծում եմ՝ Արամեն դեռ կոնկրետ նպատակակետ չունի:

- Հասմիկ Կարապետյանն ինչպիսի՞ն էր ու ինչպիսի՞ն է այսօր:

- Հասմիկը միշտ էլ տարբերվել ու այսօր էլ տարբերվում է: Գուցե նրա երգերը իրար հետ շփոթես, բայց ուրիշների երգերի հետ հաստատ չես շփոթի: Նա ռոքեր չէ: Թեև ստեղծագործում է փոփի ու ռոքի միջև: Հասմիկ Կարապետյանը Հասմիկ Կարապետյան է: Նա ինքնին ոճ է:

- Իսկ Շուշան Պետրոսյանի հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

- Շուշանի մասին խոսք չունեմ. նա իսկական, լավ երաժշտությանը հավատարիմ երգչուհի է: Վերջերս հետաքրքիր վեճ եղավ: Ես ասացի, որ ինձ դուր չի գալիս նրա ու Արման Հովհաննիսյանի զուգերգը: Իսկ Շուշանը ասածս սխալ հասկանալով՝ վիրավորվեց: Շուշանն ինձ համար այլ որակի երգչուհի է ու նաև երաժիշտ, իսկ այդ զուգերգը կատարելով, նա, ըստիս, մեծ սխալ թույլտվեց:

Այսօր երկու երգչուհի կան, որոնց իսկապես բոլորովին այլ կարգի եմ դասում.խոսքը Շուշան Պետրոսյանի և Սիրուշոյի մասին է:

- Հետաքրքիր է նաև Ձեր կարծիքը Տիգրան Պետրոսյանի մասին:

- Երբ նա սկսեց թատրոն գալ, ապրում էր Մասիսում: Թատրոն գալիս էր հեծանիվով: Ամենաշատը հենց դա է տպավորվել:

Նա երբեք պահանջարկի հետևիցչի ընկել ու միշտիր տարբերակն է առաջարկել: Տիգրանը երբեք էլ կոմերցիան չի սիրել: Նա շեշտը որակի վրա է դնում: Նրան չի հետաքրքրում, թե համերգային ծրագրում որերորդն է երգում կամ իր երգը որ հորիզոնականում է: Տիգրանը տղամարդ երգիչ է:

Վերջերս նրան «Երկու աստղում» տեսա ու զայրացա: Ամեն դեպքում, նա պահանջարկ ունենալու խնդիր չունի:

- Դուք է՞լ եք Արմինկայի մասին խոսելիս միանգամից նրա ոճը հիշում:

- Այս երգչուհին շատ ճաշակով է և խոսքը միայն հագուստի մասին չէ. նա ճաշակով է հատկապես երգերի հարցում: Վերջերս նրա վրա էլ բարկացա՝ մի քանի զուգերգի համար: Այո՛, խոսքը Արման Հովհաննիսյանի, Արազ Դարեի հետ զուգերգերի մասին է: Գուցե դրանցով նա մեծ լսարան գրավեց, բայց որակն ընկավ: Ինչքան էլ հայը փորձի մահմեդական երգ կատարել, չի կարողանա այդ կոլորիտ փոխանցել և պետք էլ չի, որովհետև ճաշակ է ձևավորում, սերունդ դաստիարակում: Մի սերունդ արդեն փչացավ այդ «տառապած» երգերի պատճառով:

Արմինկան ձայնային առումով էլ ճիշտ երգչուհի է: Որքանով ձայնը բավարարում է, այնքանով էլ լավ երգում է: Երգչուհիներ կան, որոնց այդքանից ավելի պետք էլ չի: Երգելիս նա չի «պատռվում», չի «մլավում», ու նրա ձայնի մեջ նուրբ ճաշակ կա: Իր նոր ձայնասկավառակում հենց իմ սիրած երգերից է լինելու, զուգերգեր չեն լինի (ծիծաղում է):

- Ասացիք, որ Արսեն Սաֆարյանին ինքներդ եք «գտել»...

- Արսենը իսկական ղարաբաղցի, լավ տղա է: Նա գտել է իր ոճը: Հիշում եմ՝ երբ առաջին անգամ Երգի թատրոն եկավ, արտիստիզմ բացարձակապես չուներ, նույնիսկ չէր կարողանում ձեռքը գեղեցիկ շարժել: Այսօր նա Հայաստանի ամենապլաստիկ երգիչներից է: Իսկ երբ համերգների ժամանակ որևէ շարժում է կատարում ու քիչ հետո դահլիճում ինձ տեսնում, ամաչկոտ ժպտում է... Արսենը շուտ կարողացավ կողմնորոշվել: Թեև այժմ նա ռիթմիկ ու պարային, թեթև երգեր է երգում, սակայն դեռ կզարմացնի բոլորին:

- Աննա Խաչատրյանի հզոր ձայնը բավակա՞ն է հաջողակ երգչուհիլինելու համար:

- Սա այն տարբերակն է, երբ մարդը լավ ձայն ունի, սակայն դեռ անհասկանալիորեն չի գտել իրեն: Ես զարմանում եմ, թե նա ինչպես է կարողանում այդպես լավ երգել ու այդպես միանգամից փչացնել իր երգը՝ ոճ չունենալու պատճառով: Ախր, շատ լավ երգչուհի է, բայց... Եթե հաշվի առնենք ձայնային տվյալները, ապա ինձ համար կար Վարդուհի Վարդանյան, և նրանից մի քանի հորիզոնական հետո՝ Աննա Խաչատրյան: Բայց չգիտես ինչ է անում, մի քիչ այսպես, հետո՝ այնպես ու արդյունքում՝ ոչինչ: Նա ամեն ինչ երգեց, բայց այդպես էլ իրեն չգտավ: Աննային ծեծելու եմ (ծիծաղում է): Լավ երգչուհի է կորում:

- Նունե Եսայանն ամեն պատեհ առիթի հիշում է Ձեր անունը: Իրականում այդքան մե՞ծ է Ձերավանդը նրա կայացման հարցում:

- Նունեն շշմելու աստիճան իմաստուն ու փորձառու է: Նա միշտ էլ գիտի՝ ինչ է անում, նույնիսկ եթե սխալ է գործում:

Երբեք չեմ մտածել, որՆունեի համար ավելի շատ բան եմ արել, քան մյուսների, պարզապես նա կարողացել է իրեն լավ դրսևորել ու ճիշտ վարվել: Նա կայացած երգչուհի է, նրան այլևս ոչինչ չի սպառնում: Իրականում Նունեն բնույթով շատ փխրուն է ու «խորը»:

- «Եվրատեսիլ 2007»-ի մեր «հերոսից» ի՞նչ կասեք:

- Ինձ համար Հայկոն առաջին հերթին երաժիշտ է, հետո՝ երգիչ: Ես նրան միշտ ասում եմ, որ նա հանցագործ է, որովհետև վերջերս հազվադեպ է երգեր գրում: Նա 100 տոկոսանոց երաժիշտ է:

Ամենաշատը սիրում եմ Հայկոյի գրած առաջին երգերը, երբ նա դեռ 16 տարեկան էր, ու դրանք առաջինը ես էի լսում: Հիմա ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչու է երգում նման «քաղցր», «շաքարային» երգեր: Դա ինձ դուր չի գալիս:

- Արսեն Գրիգորյանն ավելի շատ Ձեզ հոգեհարազատ է որպես երգահա՞ն, թե՞ երգիչ:

- Իր կարիերայի սկզբում Արսենը հիմնականում ժողովրդական երգեր էր կատարում: Այսօր նա կատարում է ռոմանտիկ, քնարական երգեր, թեև դրանք ես ռոմանտիկ չեմ համարում: Նա շատ երգեր ունի, որ ինձ դուր չեն գալիս: Բայց և կան այնպիսիք, որոնք կարելի է լավագույնների շարքը դասել' Սիրուշոյի «Մայրիկը», Վարդուհի Վարդանյանին նվիրված երգը...

- Երգչուհի-երաժիշտ Սիրուշոյի մասին ի՞նչ կասեք:

- Վերջերս ներկա էի նրա CD-ի շնորհանդեսին: Պարզապես հիացած եմ այդ աղջկանով' մտածված, խելացի, ճիշտ: Ոչինչ չկա, որպեսզի ասեմ' Սիրուշո՛, ինչո՞ւ ես այդպես արել: Գուցե չհասկանամ Սոֆի Մխեյանի հետ նրա զուգերգի իմաստը, բայց գոնե գիտեմ, որ տեխնիկապես ճիշտ ու պրոֆեսիոնալ է արված:

Զարմանալի է' այդ հասակում այդքան «խորը»: Ես երջանիկ եմ...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդըԱրգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել
Ամենադիտված