Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Արթուր Բաղդասարյանի նոր պաշտոնը. Իմմմմաա՜ստը…

Վերլուծական

Դռները բացե՛ք, գարուն է գալիս,

Գարուն է գալիս, ու Սերժն է լալիս,

Ինչո՞ւ է լալիս, Արթուրն է գալիս:

Այս՝ արդեն անմահության հավակնող տողերն իր կուսակցության ղեկավարին էր ձոնել և 2008թ. փետրվարյան թեժ հանրահավաքներից մեկում հնչեցրել երբեմնի ՕԵԿ-ական Սանատրուկ Սահակյանը: Ճիշտ է, այն ժամանակ «Սերժի լացն» այդպես էլ չեկավ, բայց, կարծես թե, այս անգամ էլի «դռները բացվել են», քանի որ էլի՝ «գարուն է գալիս… Արթուրն է գալիս…»:

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ևս մեկ պաշտոն ստացավ: Նա կգլխավորի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը: Հանձնաժողովի և նոր պաշտոնյայի մասին հանրությունն այսօր տեղեկացել է ՄԻՊ գրասենյակում կազմակերպված ասուլիսում:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ ազգային անվտանգության գերակայություններից է։ Այսուհետ հետամուտ ենք լինելու այս ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը»,- ասել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նորանշանակ պաշտոնյան, բնականաբար, խոստացել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում էապես բարելավել և բոլոր խնդիրներն անպայման լուծել:

Հիմա փորձենք հասկանալ, թե ի՞նչ իմաստ ունի նման հանձնաժողովի ստեղծումը, ինչպես և Արթուր Բաղդասարյանին ևս մեկ պաշտոն տալը, երբ նրա գործերն առանց այն էլ վատ չեն:

1. Ոչ մի իմաստ: Սա հերթական «արթուրբաղդասարյանական» միջոցառումներից է. բավական է ուսումնասիրել ԱԱԽՔ-ի գործունեությունը, իրար հետևից շարել վերջինիս երկնած «ազգային ռազմավարություններն» ու միջգերատեսչական հանձնաժողովները, ամեն ինչ «կիմաստավորվի»:

2. Շատ մեծ իմաստ, կարելի է ասել՝ անգամ տիեզերական իմաստ՝ հաշվի առնելով, որ այսօր նաև տիեզերագնացության օրն է: «Մենք անվտանգության խորհրդում հաստատել ենք ազգային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչներից մեկի՝ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող ազգային ռազմավարությունը»,- հայտարարել է այսօր ԱԱԽ քարտուղարը: Դե, «ազգային ռազմավարությունը» մշակվել էր, այնպես որ դրա մտահղացման, գոյության և մյուս ծախսերին արդարացում էր հարկավոր, ինչի համար էլ որոշվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական բազմաթիվ կառույցների (որոնց թվում է նաև ՄԻՊ գրասենյակը), մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ միլիոնների գրանտներ կպցնող հասարակական կազմակերպությունների կողքին հնարել ևս մի հանձնաժողով:

3. Արթուր Բաղդասարյանն այսօր էլի մի քանի բավական ուշագրավ մտքերով է առանձնացել: Մասնավորապես, ասվել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարելավումների կարիք ունի, որ օրենքներում գրված փաստաթղթային նորմերից պետք է անցում կատարվի իրական պաշտպանության, և, բնականաբար, խոստացել անպայման լուծել դրանք: Այս ամենը հաշվի առնելով և ի գիտություն ընդունելով Արթուր Բաղդասարյանի՝ խոսքի տեր տղամարդ լինելու հանգամանքը, կարելի է ևս մի վարկած առաջ քաշել՝ հանձնաժողովի իմաստավորման առնչությամբ: Մինչև հիմա մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող (այդ թվում և ՄԻՊ-ը) բոլոր մարմիններն ընդամենը «շարիկ էին գլորում», բայց սրանից հետո մարդու իրավունքների բոլոր «ոտնձգիչների» վերջը եկել է, քանի որ …. «Գարուն է գալիս… Արթուրն է գալիս…»։

4. «ՄԻ պաշտպանության հետ կապված պաշտպանի բոլոր դիտարկումները դառնալու են քննության առարկա Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովում». այս մասին ևս հայտնվել է այսօրվա ասուլիսին: Սա արդեն կարող է մի փոքր ավելի լուրջ դիտարկումների տեղիք տալ:

Ըստ այդմ,

ա) Արթուր Բաղդասարյանը, այսպես ասած, «շեֆ» է կարգվել Կարեն Անդրեասյանի գլխին: Օմբուդսմենի զեկույցները վերջին շրջանում պարսավանքի էին ենթարկվում տարբեր գերատեսչությունների կողմից: Արթուր Բաղադասարյանը գործուղվել է՝ զսպելու Կարեն Անդրեասյանի՝ երիտասարդ, փոփոխությունների կարոտ հոգու պոռթկումները: Ըստ այդմ, այսուհետ սուր քննադատություններ հնչեցնելուց առաջ Կարեն Անդրեասյանը ստիպված կլինի նախ «շեֆին» բացատրություններ տալ և «դաբրո» ստանալ այս կամ այն ստորակետն ու հրամայական նշանն արտասանելու համար և նոր միայն անցնել վճռական գործողությունների:

բ) Արթուր Բաղդասարյանը գործուղվել է «մարդու իրավունքների» ոլորտ՝ ի պաշտպանություն հարձակումների ենթարկվող Կարեն Անդրեասյանի: Ըստ այդմ, սրանից հետո երիտասարդ և փոփոխությունների ծարավ օմբուդսմենի հոգու պոռթկումների հանդեպ ոտնձգություն կազմակերպող գերատեսչությունների «գայլերը» նախ մի հատ խորը շունչ կքաշեն, կհիշեն, որ Անդրեասյանի թիկունքում ոչ ավելի, ոչ պակաս անձամբ ինքը՝ Արթուր Բաղդասարյանն է և նոր միայն կհամարձակվեն ինչ-որ բան շշնջալ երիտասարդ օմբուդսմենի հասցեին:

5. Եվ վերջապես, խնդիր է դրվել է՛լ ավելի մեծ շուք հաղորդել առանց այն էլ վսեմաշուք ԱԱԽՔ-ին, այնպես որ սա այն նվազագույնն էր, որ Հայաստանի Հանրապետությունը կարող էր տալ Արթուր Բաղդասարյանին՝ վերջինիս անմնացորդ ծառայության համար:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Անկախ նրանից, թե հանձնաժողովի ստեղծման վերը նշված վարկածներից որն է առավել մոտ ճշմարտությանը, հուսանք, որ գոնե Արթուր Բաղդասարյանի շնորհիվ մարդու իրավունքները կպաշտպանվեն ինչպես հարկն է:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված