Աշտարակի քաղաքապետը կաշառո՞ւմ է ավագանուն
Հայկական Մամուլ
Երեկ ներկայացրել էինք, որ երկուշաբթի օրը Աշտարակի ավագանին դեմ էր քվեարկել ավագանու նիստին ներկայացված բոլոր 14 հարցերին:Ինչպես նշում է քաղաքապետարանի մեր աղբյուրը, քաղաքապետ Արմեն Անտոնյանը հայտնվել է ցայտնոտի մեջ:Ծայրահեղ վիճակից դուրս գալու համար նախօրեին նա հրավիրել է ավագանու անդամներին և մինչև կեսգիշեր փորձել համոզել, որ նրանք քվեարկությանը չխոչընդոտեն:Ավագանու անդամները միաձայն պնդել են, որ իրենք քվեարկելու են այնպես, ինչպես պահանջում է ընտրողը:Իսկ Աշտարակում Արմեն ԱՆտոնյանից դժգոհողների թիվը աննախադեպ աճում է:Ընդամենը վեց ամիս պաշտոնավարելով' Ա. Անտոնյանը կարողացել է ապացուցել, որ ինքը փակուղի է տանում քաղաքի զարգացումը:
Ծայրահեղ վիճակից դուրս գալու համար նա քաղաքապետարանի բաժնի պետերին հրահանգել է, որ կատարեն ավագանու անդամների անձնական ցանկությունները, ընդառաջեն նրանց, լուծեն բոլոր հնարավոր լուծվող խնդիրները: Սակայն, ինչպես նշեց մեր աղբյուրը, ավագանին անդրդվելի է և քվեարկելու է միայն այն ծրագրերի օգտին, որոնք հարյուր տոկոսով միտված են քաղաքի զարգացմանը և աշտարակցիների բարօրությանը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը