Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«Ազգ». Ստեփանակերտի օդանավակայանը և... Իլհամ Ալիևի երրորդ ժամկետը

Հայկական Մամուլ

«Թուրան» գործակալությունը, հղում անելով «ԵԱՀԿ-ին մոտ դիվանագիտական աղբյուրին», տեղեկացրել է, որ «այս տարվա ամռան սկբին հայկական կողմը ծրագրւմ է գործարկել «Խոջալուի» (չակերտները մերն են- Վ. Ա.) օդանավակայանը»: Ըստ այդմ, «հատկապես այդ պատճառով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում' կողմերին զսպելու քայլերից, որ կարող են սրել իրավիճակը եւ հանգեցնել մարտական գործողությունների վերսկսման» (տես' http://www.contact.az/docs/2013/Politics/041100034361ru.htm):

Նույն «աղբյուրի» ասելովՙ «ԵԱՀԿ-ն եւ առհասարակ Արեւմուտքը հնարավորությոուն չեն տեսնում, որ Երեւանին ստիպեն հրաժարվելու այդ ծրագրից, ինչպես նաեւ չունեն լծակներ, որպեսզի Բաքվին զսպեն օդանավակայանին եւ քաղաքացիական օդանավաներին հարվածելուց»: Ադրբեջանական լրատվամիջոցը, շարունակելով «դիվանագիտական աղբյուրի» միտքը, գրում է, որ ներկա իրավիճակում միջնորդներին եւ Մինսկի խմբի երկրների առաջնորդներին «ոչինչ չի մնում, քան հաշվարկել հակամարտության կողմերի հաջորդող քայլերը, ինչպես նաեւ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում իրենց սեփական գործողությունները, քանի որ այդ հարցում միջազգային հանրությունը միասնական գիծ կամ հայեցակարգ չունի» (նույն տեղում):

Այնուհետեւ «դիվանագիտական աղբյուրը» կարծիք է հայտնել, թե «Հայաստանը կարող է գիտակցաբար իրավիճակը սադրել, որպեսզի կանխի Ադրբեջանի ռազմական օպերացիան եւ նրան անսպասելի հարված հասցնելու առավելություն չտալ»: Մինչեւ այս պահը «Թուրան»-ի տեղեկատվությունը, որքան էլ ինտրիգային, առաջին հայացքից կարող է թողնել «հավաստիությանը մոտի» տպավորություն: Արդեն «միայն» լրատվամիջոցի կողմից արված ընդհանրացումը, սակայն, արագորեն բացում է վարագույրը:

- Արժե ընդգծել,- գրել է «Թուրան»-ը,- որ հարցն Իլհամ Ալիեւի համար կարող է ունենալ առանցքային նշանակություն... Եթե նա «կուլ տա» եւ թույլատրի «Խոջալուի» (չակերտները մերն են- Վ. Ա.) օդանավակայանի գործարկումը, դա կարող է ուժեղ ազդել նրա վարկանիշին: Այդ պատճառոով էլ իրավիճակը սրելուն ուղղված քայլերը կբարձրացնեն նրա հեղինակությունը:

«Թուրան» գործակալությունը գերազանցապես սպասարկում է «Մուսավաթ» կուսակցության քաղաքական շահերը: Ուստի ենթադրելի է, որ «ԵԱՀԿ-ին մոտ կանգնած դիվանագիտական» ոչ մի աղբյուր էլ Ստեփանակերտի օդանավակայանը «ամառվա սկզբին շահագործելու» մասին ոչինչ էլ չի ասել: Դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների' օրերս տարածաշրջանային այցի արդյունքով Վիեննայում տարածած հայտարարությունից յուրովի քաղած տեղեկատվություն է:

Միջնորդները խոսել են այն մասին, որ «դեպի Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ թռիչքների կազմակերպման հնարավորությունը» նույնպես քննարկման առարկա է եղել, ինչպես նաեւ ընդգծել, որ կողմերը «հավաստել են խնդրի խաղաղ կարգավորմանն իրենց հավատարմությունը»:

Համադրելով այս երկու գաղափարներըՙ «Թուրան»-ի մեկնաբանները եզրակացության են եկել, որ միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանն սկզբունքորեն դեմ չէ, դա չի համարում «անօրինական» կամ «բանակցությունների հաջողությանը խոչընդոտ», ինչպես պնդում է պաշտոնական Բաքուն:

Քաջ գիտակցելով, որ Իլհամ Ալիեւը որեւէ ռեսուրս չունի' դիմադրելու միջազգային հանրության տեսակետին, ադրբեջանական արմատական ընդդիմությունն, այսպիսով, «Թուրան» գործակալության խողովակն է օգտագործել' հղելու սպառնալիք, որ Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու իրողությունը «կուլ տալու» դեպքում նրան «լավ օրեր չեն սպասում»: Ադրբեջանական ընդդիմության ամենացայտուն դեմքը' «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը նման հիստերիկ քայլերի հարուստ փորձ ունի դեռեւս խորհրդային ժամանակներից:

Շատ հնարավոր է, որ նա հաշվարկել է խաղալ Իլհամ Ալիեւի «արժանապատվության» վրա' մղելով ոչ օրդինար գործողությունների, որպեսզի սրված իրավիճակում հնարավոր դարձնի իշխանափոխությունը: Չէ՞ որ մեկ անգամ նա, որպես ԱԺՃ առաջնորդներից, կարողացել է Այազ Մութալիբովին սադրել' պատերազմ սանձազերծելու ԼՂՀ դեմ, եւ հասել նրա տապալմանն ու «դեմոկրատական ուժերի» կողմից իշխանության յուրացմանը: Խնդիրն այն է, թե պատրա՞ստ է, արդյոք, Իլհամ Ալիեւը «երկրորդ անգամ ոտք դնելու միեւնույն ջրում», թե՞ նրա համար գերադասելի է «նվաստացումը կուլ տալու գնով» պահել սեփական «գահը»' որոշ ժամանակ անց որդուն «թագադրելու» մեծ հեռանկարով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված