«Ազգ». Թուրքիայում աշակերտների 70 %-ը հույներին, հայերին և հրեաներին համարում է վնասակար տարր
Հայկական Մամուլ
Օրերս Ադանայում, ինչպես ապրիլի 11-ի համարում նշել է «Ռադիկալը», հարցախույզ է անցկացրել կրթության եւ գիտության աշխատողների արհմիությունը: Հարցախույզին մասնակցել է 800 ուսուցիչ եւ 1066 աշակերտ: Աշակերտների 70 %-ը համոզված է, որ Թուրքիայում բնակվող հույների, հայերի եւ հրեաների մի մասը ջանում է առիթի դեպքում վնաս պատճառել երկրին, 15 %-ը մտածում է հետեւյալ կերպ. «Թուրքը թուրքից զատ բարեկամ չունի»:
Մեկ այլ հարցախույզ Ադանայի միջնակարգ դպրոցներում անցկացրել է «Դասագրքերի ուսումնասիրման» հանձնաժողովը: Քաղաքի տարբեր թաղերում գործող դպրոցների աշակերտների 62 %-ը թուրքերին համարում է «հերոս եւ զինվորական ազգ», 36 %-ը կարծում է, որ «լավ կրթությունը առաջին հերթին անհրաժեշտ է տղաներին եւ ոչ թե աղջիկներին», իսկ 25 %-ը կողմնակից է «հարկ լինելու դեպքում անհատի հանուն պետության զոհաբերման»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը