Արա Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի հետ կապ չունի
Հայկական Մամուլ
«Ես որևէ բանից տեղյակ չեմ, որևէ բան չեմ կազմակերպել: Մի քանի օր առաջ Երևանում էի՝ մասնակցել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, որը շատ լավ անցավ: Հիմա գտնվում եմ Փարիզում»,- երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ինքը լուրջ դերակատարություն է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի ու հանդիպումների կազմակերպման գործում:
Միաժամանակ Արա Աբրահամյանն ասել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներն ունեին նաև դրական կողմ: Ըստ նրա՝ դրանք ցույց տվեցին իշխանություններին, որ երկրում լուրջ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: «Երկրում լուրջ փոփոխություններ են պետք, ժողովուրդը շատ ծանր վիճակում է ապրում»,- ասել է Արա Աբրահամյանը:
Նշենք, որ ըստ մոսկովյան աղբյուրների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակագմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ: Նշենք, որ «Ժառանգությունից» պաշտոնապես այս տեղեկությունը չեն հերքել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը