Չեմպիոնների լիգայում ցանկանում եմ տեսնել իսպանական եզրափակիչ. Դել Բոսկե
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք՝ «Ռեալը» կպայքարի «Բորուսիայի» դեմ, «Բարսելոնան»՝ «Բավարիայի»:
«Այն, որ 2 իսպանական ակումբներ հայտնվել են եվրոպական ուժեղագույն 4 թիմերի շարքում, խոսում է մեր ֆուտբոլի հաջողության մասին: Կցանկանայի տեսնել իսպանական եզրափակիչ: Մեր ակումբներին խորհուրդ կտայի պատրաստ լինել և չթերագնահատել մրցակիցներին: Խոսքը շատ ուժեղ մրցակիցների մասին է, չնայած որ «Բորուսաիան» «Մալագայի» հետ թույլ խաղաց»,-հայտարարել է Դել Բոսկեն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան