Ըստ երկրպագուների՝ «Բարսա»-«Բավարիա» պայքարում Գվարդիոլան կերկրպագի կատալոնացիներին
Սպորտ
Իսպանական Marca պարբերականն իր ընթերցողների շրջանում հարցումներ է անցկացրել, որ պարզի «Բարսայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վերաբերմունքը «Բարսելոնա»-«Բավարիա» դիմակայության մասին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ավարտից սկսած՝ Գվարդիոլան կգլխավորի մյունխենյան թիմը:
Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ երկրպագուները հավատում են, որ Գվարդիոլան երկրպագելու է «կապտանռնագույններին»: Սրան հավատում է հարցման մասնակիցների 86%-ը, և միայն 14%-ն է հակառակ կարծիքին:
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 7500 երկրպագու:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան