Ահաբեկչություն Դաղստանում. զոհվել է 1 ոստիկան
Ռուսաստան
Ապրիլի 12-ի երեկոյան Դաղստանի Բույնակսկ քաղաքում ահաբեկչական պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է պարեկություն իրականացնող մեկ ոստիկան, ևս 3-ը վիրավորվել են. գրում է Ruvr.ru-ն:
Պայթյունը որոտացել էր դպրոցի մոտակայքում, ուր գտնվում էր ոստիկանական ջոկատը: Դեռևս չբացահայտված պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 2 կգ տրոտիլային էկվիվալենտ:
Իրավապահ մարմինները ենթադրում են, որ ահաբեկչությունը պատասխան վրեժխնդիր հարված է եղել մարտի 21-ին Դաղստանում հաջող իրականացված գործողությունների ընթացքում ոչնչացված 5 գրոհայինների համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)