Ի դեմս «Բավարիայի»՝ «Բարսային» բաժին ընկավ ամենաբարդ մրցակիցը. Անտիչ
Սպորտ
«Ատլետիկոյի», «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կատալոնացիներին բաժին է ընկել ամենաբարդ մրցակիցը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Տիտո Վիլանովայի թիմը ստիպված կլինի ուժերը չափել «Բավարիայի» հետ, իսկ «Ռեալը» կփորձի հաղթել Դորտմունդի «Բորուսիային»:
«Ամենաբարդ մրցակիցը բաժին ընկավ «Բարսելոնային», չմոռանանք նաև «կապտանռնագույնների» կորուստների մասին: Կարլես Պույոլը միայն ավագ չէ, նրանից շատ բան է կախված թիմի խաղում: Մասկերանոն նույնպես շատ կարևոր է «Բարսայի» համար»,-նշել է Անտիչը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան