24-ամյա երիտասարդը դանակի սպառնալիքով «ԲՄՎ» է առևանգել
Արտակարգ Պատահար
Ապրիլի 12-ին՝ ժամը 13.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Արմավիրի հիվանդանոցի տարածքից դանակի սպառնալիքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է առևանգել:
Պարզվել է, որ 1989 թ. ծնված Հայկ Մ.-ն նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնի տարածքում, դանակի սպառնալիքով, նշված բուժհիմնարկության հոգեբույժ Ռոբերտ Ա.-ին իջեցնելով նրա «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից և նստելով ղեկին՝ դիմել է փախուստի: Ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից՝ շրջվել է, Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան