Մեկնարկեց ՀԱԿԿ համագումարը. ներկա է անգամ ԲՀԿ-ն, չկան Փաշինյանն ու Բագրատյանը
Քաղաքական
Քիչ առաջ մեկնարկեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին համագումարը: 1234 պատվիրակներից ներկա են 900-ը:
Մարզահամերգային համալիրի դահլիճը մարդաշատ է: Լևոն Տեր-Պետրոսյանին ներկաները դիմավորեցին «Լևո՛ն, Լևո՛ն» վանկարկումներով:
Համագումարին ներկա են նաև ՀԺԿ կուսակցությունը՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն՝ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ն՝ Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ:
Նախատեսվում են Կոնգրեսի ղեկավար կազմի և ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները:
Կհաստատվի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը, կընտրվեն կուսակցության ղեկավար մարմինները:
Ներկա են նաև մտավորականներ, Մարտի 1-ի զոհերի ծնողները:
Ներկա է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցությունը՝ բացառությամբ Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան