ԲՀԿ-ի ողջույնը ՀԱԿԿ-ին
Քաղաքական
Քիչ առաջ Մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին համագումարը:
Ելույթի խոսքով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Վերջինս նշեց, որ նախընտրական դաշինքը, եթե անգամ չի ստացվել, կարելի է մտածել հետընտրական դաշինքի մասին, որը կարող է խնդիրները լուծել ավագանու ներսում:
ԲՀԿ-ից ելույթի խոսքով հանդես եկավ Ստեփան Մարգարյանը, ով ԲՀԿ-ի և ԱԺ ԲՀԿ խմբակցության անունից ողջունեց ՀԱԿ կուսակցության համագումարը և ցանկացավ ՀԱԿԿ-ին հաջողություններ թե՛ նախընտրական շրջանում և թե՛ ընտրությունների բուն արդյունքում:
«ՀԱԿ-ը ստեղծվում է այնպիսի կուսակցությունների ներկայացուցիչների այնպիսի անհատների շնորհիվ, ովքեր գալիս են Ղարաբաղյան շարժման և անկախ պետականության սկզբերից: Ձեզ հաջողություններ»,-ասաց Մարգարյանը և հավելեց, որ ԲՀԿ-ն կարևորում է և պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, այդ թվում՝ ՀԱԿԿ-ի հետ:
«Դեռ ընտրություններից առաջ Ծառուկյանը հանդես եկավ լայն կոնսոլիդացիա ձևավորելու առաջարկով, ինչը արդիական է նաև հիմա: Դա առողջ ուժերի համախմբումն է»,- ասաց Մարգարյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան