«Հանրապետություն» կուսակցությունը հրավիրված չէ ՀԱԿԿ համագումարին
Քաղաքական
«Հանրապետություն» կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել։ Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ այժմ Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի է ունենում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը:
Նախատեսվում են Կոնգրեսի ղեկավար կազմի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները: Կհաստատվի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը, կընտրվեն կուսակցության ղեկավար մարմինները:
Համագումարին ներկա են նաև ՀԺԿ կուսակցությունը՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն՝ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ն՝ Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան