Երիտասարդությունն իր ապագան կապում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ. Զոյա Թադևոսյան
Քաղաքական
Այս պահին մարզահամերգային համալիրում շարունակվում է ՀԱԿ կուսակցության առաջին համագումարը:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչ, Ավագանու ընտրություններում ավագանու թեկնածու Զոյա Թադևոսյանն ասաց, որ այսօր մի մեծ տոն է, իսկ մթնոլորտը՝ բավական տոնական:
«Մենք գնում ենք մի այնպիսի միջոցառման, որը շքեղ է լինելու: Դա մեծ իրադարձություն է հայաստանյան քաղաքական դաշտում, որովհետև այսպիսի կուսակցության ձևավորումը, որտեղ չկան շահ ու շահախնդրություն, որտեղ չկան հեռահար նպատակներ՝ անձնական մոտիվներով բացատրվող, դա արդեն նոր բան է քաղաքական դաշտում:
Ինչպես տեսնում եք, քաղաքական դաշտում այսօր հիմնական կուսակցությունները ձգում են այն մարդկանց, ովքեր նպատակ ունեն պաշտոն զբաղեցնելու կամ նույնիսկ այն հասարակ մարդը, ով ստիպված է աշխատելու, նա իշխող կուսակցության կամ նրա կողմից գոյություն ունեցողների մեջ մտնում է, որ աշխատատեղ ապահովի:
Ինձ համար այս իրադարձությունը մաքուր ու բյուրեղյա է այդ առումով, որ մարդիկ նվիրումով են մտնում այդ կուսակցություն, և կարևորն այն է, որ երիտասարդությունն է շատ: Դա նշանակում է, որ երիտասարդությունն իր ապագան կապում է «Հայ ազգային կոնգրեսի» հետ»,-ասաց Թադևոսյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան