ՀԱԿ կուսակցության նախագահի պաշտոնում առաջարկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը
Քաղաքական
Մարզահամերգային համալիրում շարունակվում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջին համագումարը: Ելույթով հանդես եկավ Արամ Մանուկյանը:
Վերջինս նշեց, որ «Հայոց համազգային շարժումը», մի քանի ազդեցիկ կուսակցություններ, ՀԱԿ դաշինքի անկուսակցական ներկայացուցիչներ միավորվել են և վերանվանվել ՀԱԿ կուսակցություն:
Ըստ Մանուկյանի՝ արդյունքում քաղաքական ՀԱԿ նորաստեղծ կուսակցությանը, որն իր անցյալում ունի մեծ պատմություն, միացել են մարդիկ, ովքեր երկար տարիներ զրկանքների զոհ են դարձել, բայց չեն ընկճվել, միացել են մարդիկ, ովքեր վեր են կանգնած անձնական ամբիցիաներից և սկզբունքային, կայացած քաղաքական գործիչներ են:
«Այսօր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը կայացած փաստ է»,- ասաց Մանուկյանը և առաջարկեց Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրել կուսակցության նախագահի պաշտոնում:
Առաջարկն ընդունվեց ծափողջյուններով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան