Աշոտ Մանուչարյանը հոգով մեզ հետ է, բայց մի քիչ ձևեր է թափում. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
ՀԱԿ կուսակցության առաջին համագումարում ելույթի խոսքով հանդես եկավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Վերջինս նշեց, որ ՀԱԿ կուսակցությունն ունի իր ետևում մեծ պատմություն, և այսօր իրեն հավասարը չունի:
«Մենք զրոյից չենք սկսում, սա մի նոր ուժ չէ, որ պատմություն չունի, սա այն ուժն է, որը 1988-ից պայքարի մեջ, է որ կոմունիստական կատաղի դիմադրողության ժամանակ կազմակերպեց բազմահազարանոց ցույցեր, սա այն ուժն է, որ բերեց ռազմական հաղթանակ 700 տարվա մեջ: Սա այն ուժն է, որը կոմունիստական ժամանակաշրջանում իշխանության բերեց ոչ կոմունիստական իշխանություն:
Մենք անկախական ենք, մենք ազատական ենք, մենք չունենք հավերժ բարեկամներ և թշնամիներ: Մեզ հետ է լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեն»,- ասաց Զուրաբյանը և թվարկելով «Ղարաբաղ» կոմիտեի ներկայցուցիչների անունը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան և այլք, նշեց նաև Աշոտ Մանուչարյանին, և ասաց. «Մանուչարյանը հոգով մեզ հետ է, բայց մի քիչ ձևեր է թափում: Այսպիսի ուժով մենք դատապարտված ենք հաղթանակի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան