Այսօր հեղափոխական իրավիճակ է. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
«Հայ Ազգային կոնգրես» կուսակցության համագումարին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը խոսեց նաև Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին:
Վերջինս նշեց, որ Սերժ Սարգսյանն արեց ամեն ինչ, որ բովանդակազրկի նախագահական ընտրությունները, բայց երբ նկատեց, որ ժողովուրդն ընտրել է իր այլընտրանքը, Սերժ Սարգսյանը ստիպված էր կրկին կեղծել:
«Այս անգամ ևս ժողովուրդն ընդվզեց, ցավոք, այդ ըդվզումն այսօր փակուղի է մտել, բայց համատարած դժգոհությունը պահպանվում է: Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցել Հայաստանի քաղաքական 4 գլխավոր ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Հայաստանի գլխավոր քաղաքական ուժերը գիտակցում են, որ այսպես չի կարող շարունակվել: Բոլոր նշանները կան պնդելու, որ այսօր հեղափոխական իրավիճակ է»,-ասաց Զուրաբյանը:
Վերջինս նշեց նաև, որ այս իրավիճակում իրենցից պահանջվում են գրագետ գործողություններ, որոնք թույլատրում են թուլացնել ռեժիմի հիմքերը:
«Շատ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեն Երևանի ավագանու ընտրությունները:
Մենք նպատակ ունենք ազատագրել Երևանը, Քաղաքապետարանը Սերժ Սարգսյանի ռեժիմից: Ռեժիմն այսքան ատելի չի եղել, քան այսօր, անհաշտ պայքար պետք է սկսել մեր հաղթանակի համար: Սա իրատեսական հաղթանակ եմ համարում: Այսպես, միասին դեպի հաղթանակ»,- եզրափակեց Զուրաբյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան