ՀԺԿ-ն կհամագործակցի ՀԱԿ կուսակցության հետ. Ստեփան Դեմիրճյան
Քաղաքական
Մարզահամերգային համալիրում շարունակվում է ՀԱԿԿ առաջին համագումարը:
ՀԺԿ-ի անունից կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը ողջունեց նորաստեղծ կուսակցությանը՝ ՀԱԿԿ-ին: Վերջինս նշեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է համատեղվեն՝ երկրում անհրաժեշտ փոփոխություններն իրականացնելու համար, ինչն էլ ակնկալում է հասարակությունը:
Դեմիրճյանի խոսքերով՝ երկիրը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ՝ արտագաղթ, գործազրկության աճ ու հասարակության բարոյալքում, կոռուպցիա:
Ըստ նրա՝ այս վիճակը չի փոխվի, չի կարող փոխվել, եթե չփոխվի իշխանության որակը:
Նշենք նաև, որ Դեմիրճյանը ՀԺԿ-ի անունից հավաստիացրեց, որ ինչպես համագործակցել են Կոնգրեսի՝ դաշինքի հետ, այնպես էլ համագործակցելու են նորաստեղծ կուսակցության հետ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան