«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել Ալեքսիս Սանչեսի հետ
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի գործակալի հետ. տեղեկացնում է tuttomercatoweb.com-ը։
Ըստ իտալական մամուլի տվյալների՝ չիլիացի ֆուտբոլիստը կողմ է Թուրին տեղափոխվելուն, ինչին նպաստում է նաև «Ծեր Սինյորայի» կազմում նրա բարեկամ Արթուրո Վիդալը: Սակայն մինչ այդ թուրինյան թիմը պետք է կարողանա համաձայնության գալ «Բարսայի» հետ:
«Յուվենտուսը» մտադիր է կատալոնացիներին առաջարկել վարձավճարի տարբերակը կամ էլ տրանսֆերի գնումը՝ 25 մլն եվրոյով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան