Ճապոնիան արդեն 3-րդ անգամ է կեղծ տագնապ հայտարարում հյուսիսկորեական արձակված հրթիռի պատճառով
Աշխարհ
Ճապոնիայում այսօր այս շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ անգամ կեղծ տագնապ է հնչել Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ճապոնիայի տրանսպորտի, զբոսաշրջության և ենթակառուցվածքային հա8ցերով նախարարությունը. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Գերատեսչության տվյալներով` այդ սխալը թույլ են տվել Օսակա քաղաքի օդային տարածքների նկատմամբ վերահսկողություն պահպանող կենտրոնում: Նրա աշխատակիցները պատրաստվում էին հարցում ուղարկել մոտակա օդանավակայաններ` պարզելու համար թռիչքուղիների` սարքին լինելու հանգամանքը, որի շուրջ անհանգստությունը պայմանավորված էր այսօր առավոտյան Ճապոնիայի հարավում տեղի ունեցած 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժով: Սակայն այդ հարցման փոխարեն` օդանավակայաններ էր ուղարկվել բալիստիկ հրթիռ արձակելու վերաբերյալ տագնապի ազդանշան: Տագնապը արագորեն չեղյալ էր հայտարարվել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել բնակչության շրջանում խուճապ առաջացնելուց:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին ճապոնական Յոկոհամա քաղաքի իշխանությունները քաղաքապետարանի Twitter-ի պաշտոնական էջում քաղաքացիներին հայտնել էին, թե Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել: Այդ հաղորդագրությունն իսկական խուճապ էր առաջ բերել քաղաքի բնակիչների շրջանում՝ չնայած այն բանին, որ հեռացվել էր կայքից հրապարակվելուց 20 րոպե անց:
Ճապոնական լրատվամիջոցները նշում են, որ այդ բովանդակության հայտարարությունը պարզապես նախօրոք պատրաստվել էր և սխալմամբ հրապարակվել քաղաքապետարանի պաշտոնական էջում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան