Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստան
Ապրիլի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-15-ին կբարձրանա 2-4, 16-17-ին ցերեկը կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 14-17 աստիճանով:

Երևան քաղաքում՝ ապրիլի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին, 16-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 17-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:



















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին