Ինչու Գագիկ Ծառուկյանը չդարձավ ընդդիմադիր՝ ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի
Քաղաքական
Այսօր ՀԱԿ կուսակցության համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություններին, ասաց.
«Մեզ սվիններով դիմավորեցին, մեր այդ գաղափարը, թե ինչպես կարող էին ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ որ նրանք, չէ որ նրանք... Բոլորն էլ այդ համակարգի մի մասն են, կոալիցիայի անդամ է եղել «Բարգավաճը», բայց ինչ վատ բան էր, եթե կարողանային պոկել այս օր՝ մեկին, մյուս օրը՝ մյուսին։ Քանի դեռ սերտաճած են բուրժուազիան և իշխանությունը, ոչ մի հնարավորություն գոյություն չունի այս երկրում բան փոխելու: Բերեմ օրինակ, 2008 թվականին ո՞վ էր Խաչատուր Սուքիասյանը, նույն այդ օլիգարխիայի մի մասն էր, բայց այդ մարդը եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանությունները առաջին հարվածը հասցրին հենց նրան, քանի որ նրանք հասկացան՝ որտեղ է վտանգը: Եվ ամենադաժան հարվածը հասցրին հենց Խաչատուր Սուքիասյանին, պարզապես սննկացրին այդ մարդուն: Իհարկե, դա արվեց, որովհետև նա մենակ էր, իսկ եթե նրան միանային մի քանիսը կամ բոլորը, իշխանությունը անզոր կգտնվեր նրանց դեմ պայքարում:
Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը, և ի՞նչ են անում՝ փոխանակ նպաստեն պրոցեսին: Նա չի կարող ամբողջովին պոկվել իշխանություններից, հսկայական տնտեսություն ունի, հազար ու մի կապերով կապված է: Բայց թողնում է, գնում է այլ ճանապարհով. նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս: Դուրս եկավ կոալիցիայից, ընտրություններում չսատարեց Սերժ Սարգսյանին, խորհրդարանական ընտրություններում առանձին մասնակցեց, չշնորհավորեց, չմասնակցեց Սերժի երդմնակալությանը, այսօր պատրաստ է Ավագանու ընտրություններում ճակատ տալ, ինչպես կարելի է մի ուժ, որը նպաստում է, չեմ ասում պայքարում է, չարիքի թուլացմանը, և մտածել, որ նրանք չեն էլ ուզում այդ փոփոխությունները: Ես չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանալու է «Բարգավաճը»: Սերժը զգում է վտանգը: Թույլ չի տալու ստանալ այն լուրջ հաջողությունները, ինչ ունեցավ, օրինակ, խորհրդարանական ընտրություններում, որովհետև այս օրինակը կարող է շատ վարակիչ լինել և տարածվել մյուս օլիգարխների վրա։
Նույնը ավագանու ընտրություններում. «Ժառանգության» նկատմամբ էլ Սերժի վերաբերմունքը փոխվելու է, չկարծեք՝ նրան թույլ են տալու ստանալ այն տոկոսները, ինչ ստացավ այս նախագահական ընտրություններում: Սերժ Սարգսյանը շատ հիշաչար մարդ է և երբեք չի ներելու այն, ինչ նրա դեմ կատարվել է, չի ներելու Գագիկ Ծառուկյանին՝ կուսակացական, քաղաքական քայլեր կատարելու համար և թույլ չի տալու ավելի ամրապնդվի և լուրջ քաղաքական գործոն դառնա Հայաստանում:
Նույնը Րաֆֆիի նկատմամբ. թվում էր՝ նրան ձեռք է տալիս՝ Րաֆֆին դառնար ընդդիմության թեկնածու։ Չի ներելու այդ 37 տոկոսը, որովհետև դա մնայուն փաստ է, և հարյուր տարի էլ անցնի, մնալու է փաստ: Նա դա չի մոռանալու, նա այս ընտրություններով կփորձի Րաֆֆիին ցույց տալ՝ այ սա է քո տոկոսը, դա շատ տպավորիչ կլինի, եթե նախագահական ընտրություններից 2 ամիս հետո 37 տոկոսին բացարձակապես մի քանի տակ ցածր տոկոս տրվի, գոնե Սերժի տեսակետից կարող է կրված համարվել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան