Մտածել, թե մենք եզրափակչում ենք, սխալ կլինի. Այտոր Կարանկա
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի մասին և նշել.
«Մրցաշարում մնացել են 4 ուժեղագույն ակումբները: Այս մրցաշրջանում ավելի վաղ մենք չենք կարողացել հաղթել «Բորուսիային» և մտածել, թե արդեն եզրափակչում ենք, սխալ կլինի: Մինչև Չեմպիոնների լիգան դեռ 10 օր կա, իսկ մինչ այդ մենք պետք է մտածենք առաջնության առաջիկա խաղի մասին: Չգիտեմ դեռ՝ Կասիլյասը կխաղա Բիլբաոյում, դա նույնիսկ ֆուտբոլիստները չգիտեն, իսկ նման որոշումների մասին առաջինը հենց նրանք պետք է տեղյակ լինեն»,-Կարանկայի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան