Մրցավարը մոռացել է խաղից հեռացնել հայազգի ֆուտբոլիստին
Սպորտ
Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում զավեշտալի դեպք է տեղի ունեցել:
Առաջնության 24-րդ տուրում երեկ տեղի ունեցած «Տերեկ»-«Կուբան» հանդիպմանը մրցավարը մոռացել է խաղադաշտից հեռացնել հայազգի ֆուտբոլիստին:
Հանդիպման ընթացքում գրոհը կանոնների խախտմամբ կասեցնելու համար մրցավարը Սերգեյ Խաչատուրյանին երկրորդ դեղին քարտն է ցույց տվել, սակայն դրան չի հաջորդել խաղից հեռացումը, և «Կուբանի» երիտասարդական թիմը խաղն ավարտել է ամբողջական կազմում. տեղեկացնում է «Կուբանի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան