Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ռազմավարություն՝ made by Լևոն Տեր-Պետրոսյան

Վերլուծական

Ավարտվեց ՀԱԿԿ հիմնադիր համագումարը, որի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանն արեց այն, ինչը չէին կարողանում անել ՀԱԿ-ի ներկայացուցիչները՝ շաբաթների և ամիսների ընթացքում. նախ միայն իր ներկայությամբ նա վերստին հիշեցրեց ՀԱԿ գոյության՝ արդեն իսկ «գրեթե մեռած» ֆակտորի մասին, այնուհետև փոխկապակցված, հնարամիտ շեշտադրումներով կառուցված ելույթում արձանագրեց ևս մի քանի նվաճում՝ ներքաղաքական դաշտում ու մասնավորապես Երևանի ավագանու նախընտրական պայքարի բովում:

Խոսելով այն մասին, ինչի մասին խոսում էր 2008 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենց խնդիրը բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելն է, ասել է թե՝ արտադրողական ուժերը պետք է ազատվեն նախկինում ֆեոդալական, իսկ այսօր արդեն ավազակապետական կապանքներից: Իր այս հայտարարության ենթատեքստում Լևոն Տեր–Պետրոսյանը նախ պատասխանեց Ազատության հրապարակ հարթակից Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իր հասցեին հնչեցրած հայտարարություններին, այսինքն՝ ևս մեկ անգամ, ի ցույց բոլորի, նշեց այն հանգամանքը, որ 2008-ին ինքը գոնե հանդես է եկել ծրագրային լուրջ առաջարկով, որը մինչ օրս արդիական է և «առավել»՝ ուղղակի «Հաղթանակ» գոչելուց: Այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանն իր հաջորդ նախադասությամբ՝ «Մինչև խոշոր բուրժուազիան չազատվի այդ կապանքներից, մեզ մոտ միջին բիզնեսը զարգանալու, նույնիսկ բողբոջելու հնարավորություն չի ունենա», շեշտեց միջին և փոքր բիզնեսի՝ ՀՀԿ-ի համար «Աքիլեսյան գարշապար» հանդիսացող շերտի նկատմամբ իրականացվող կործանարար գործընթացի անթույլատրելիությունը։ Այսինքն՝ Երևանի ավագու նախընտրական փուլում արդեն իսկ ապահովեց իր համար և նորաստեղծ ՀԱԿԿ-ի համար այդ շերտի կողմից, համենայնդեպս, աջակցության նախադրյալներ, որը հետագայում անշուշտ կարող է իրականություն դառնալ:

Մյուս կողմից էլ բավական հնարամիտ ձևով փորձ արեց իր կողմը գրավել խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչներին. իսկ ովքե՞ր են նրանք՝ կապիտալիստական դասակարգի ներկայացուցիչներ, որոնց բնութագրիչներն են արտադրության միջոցների սեփականատեր լինելն ու վարձու աշխատանք տրամադրելը, սրանից հետո նոր միայն, անցնենք «իսկ»-ին, այսինքն՝ մերժված օլիգարխներին կամ նրանց, ովքեր գտնվում են այդ պրոցեսի վերջին ստադիայում՝ եզրին, իսկ այդպիսիք Հայաստանում կան և կառավարության կազմավորումից ու ավագանու ընտրություններից հետո կարող են նաև «շատանալ»։

Բացի այս բոլոր «ձեռքբերումներից» Լևոն Տեր–Պետրոսյանը նաև լուրջ հավակնություն ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին: Խոսելով բուրժուազիայից և մեր իրականության մեջ դրա դրսևորումներից՝ Լևոն Տեր–Պետրոսյանը չմոռացավ հիշատակել Գագիկ Ծառուկյանի անունը, որը, իհարկե, պատահականություն համարել չի կարելի:

Լևոն Տեր–Պետրոսյանը, առաջին հերթին անդրադառնալով ԲՀԿ-ին և 2008 թվականի հուշերին, պարզաբանեց, վերացրեց բացթողումները՝ Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի միջև համեմատականներ անցկացնելով, որի միտքը կայանում էր Գագիկ Ծառուկյանին՝ իշխանությունների կապանքներից կտրվելու հորդորի մեջ, որոնցով նա կապված է իշխանությունների հետ՝ միևնույն ժամանակ ցուցաբերելով հասկանալու և դրության մեջ մտնելու միտումներ։ Լևոն Տեր–Պետրոսյանը ցույց տվեց, որ կանգնած կլինի նրա կողքին՝ այդ ուղին ընտրելու դեպքում կամ, համենայնդեպս, դեմ չի լինի:

Բացի այդ Լևոն Տեր-Պետրոսյանը, եզրափակելով թեման, նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այդ ճանապարհն է ընտրել՝ նրա բոլոր քայլերը փաստում են դա. նա դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին, չմասնակցեց երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում պայքարել:

Այսինքն՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, նկատելով, որ հակասություններ այսօր էլ կան Երևանի ավագանու ԲՀԿ-ական ցուցակում, մասնավորապես՝ առաջին երեք համարների միջև, կարելի է ասել՝ կրակի վրա ջուր լցրեց. սա ուղղակի մատնանշումն էր այն ԲՀԿ-ական պատգամավորների, որոնք մասնակցել էին Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Սրանից բացի նա, ևս մեկ անգամ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին, նշեց, որ չի բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններին լուրջ հարված կստանա հենց «Բարգավաճ»–ը, որովհետև Սերժ Սարգսյանը զգում է այդ հարվածը, այսինքն՝ սրանով կարելի է ասել՝ վերջին «շտրիխն արեց», որով մեծացրեց այն անջրպետը, որը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև:

Այսպիսով, ստացվում է, որ այսօրվանից կարելի է համարել՝ մեկնարկել է պայքարը Երևանի ավագանու ընտրություններին։ Այն, ինչն անհրաժեշտ էր ՀԱԿԿ-ին իր «տրամպլինն» ապահովելու համար, տվեց Լևոն Տեր–Պետրոսյանը՝ իր մեկ ելույթով։

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված