«Կուբանը» 1 միավոր վաստակեց, Օզբիլիսը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ)
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Թերեքը» հյուրընկալեց Կրասնոդարի «Կուբանին»:
Թիմերի միջև հանդիպումը խաղաղ ելք ունեցավ և ավարտվեց 2:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում. դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Ռիզվան Ուցիևը: 61-րդ րոպեին Բոկուրը Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո գոլային հավասարություն մտցրեց խաղի մեջ: Այնուհետև թիմերին հաջողվեց ևս մեկական գոլի հեղինակ դառնալ. նախ՝ 72-րդ րոպեին դաշտի տերերին հաշվի մեջ 11 մետրանոցից առաջ մղեց Էզեկիել Նդուասելը, ապա հյուրերին խաղավարտից 3 րոպե առաջ հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ Պոպովը: Արդյունքում՝ Կրասնոդարի թիմը վաստակեց մեկ միավոր:
Նշենք, որ Արաս Օզբիլիսը հանդիպմանը դեղին քարտի արժանացավ, իսկ 71-րդ րոպեին «Կուբանը» մնաց 10 հոգով՝ դաշտից հեռացվեց Դելաբերտը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան