Հենրիկ Մխիթարյանի ռեկորդը և «Շախտյորի» հաղթական սերիան (տեսանյութ)
Սպորտ
Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Շախտյորը» «Դոմբաս Արենայում» հյուրընկալեց «Զարիային»:
Դաշտի տերերը կարողացան հաղթանակ կորզել և շարունակել ամրապնդել դիրքերը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում:
Խաղի ընթացքում դարպասի առաջին գրավումը արձանագրվեց հանդիպման ավարտից 9 րոպե առաջ՝ գոլի հեղինակ դարձավ Կրիվցովը, իսկ 89-րդ րոպեին Հենրիկ Մխիթարյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ իր գոլերի քանակը հասցնելով 22-ի, արդյունքում Հենրիկը կրկնեց Շացկիխի և Ռեբրովի ռեկորդը՝ դառնալով մեկ մրցաշարի ընթացքում ամենաշատ գոլ հեղինակած ֆուտբոլիստներից մեկը, իսկ ավելացված ժամանակում Ադրիանոն եռապատկեց դոնեցկցիների առավելությունը:
«Շախտյոր»-«Զարիա»՝ 3:0։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան