Տիգրան Պետրոսյանը բաժանեց 3-5-րդ տեղերը
Սպորտ
Դուբայի փառատոնի շրջանակներում անցկացված կայծակնային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 90 մասնակիցների մեջ բաժանեց 3-5-րդ տեղերը: Պետրոսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից՝ գրոսմայստեր Սալեմ Սալեհից (ԱՄԷ):
Միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանի արդյունքն է 6 միավոր:
Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը կայծակնային մրցաշարին չէին մասնակցում, տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան