Ա. Գեւորգյանն այցելեց Վեդիի ապագա ջրամբարի կառուցման վայր
Հայաստան
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Վեդիի ապագա ջրամբարի կառուցման վայր՝ Արարատի մարզի Գոռավան համայնքի տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ Ա. Գեւորգյանը ծանոթացավ ապագա ջրամբարի տեղանքին, քննարկվեցին ջրածածկ տարածքի, ջրամբարի կառուցման հետ կապված մի շարք հարցեր:
Ջրամբարի կառուցման ծրագրի իրականացման համար հայկական կողմը ներկայումս բանակցություններ է վարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ:
Նախատեսվում է Վեդի գետի վրա կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով, 70 մ պատվարի բարձրությամբ ջրամբար: Այն հնարավորություն կտա շուրջ 2744 հա հողատարածքի ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով' ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաեւ համակարգի առավել արդյունավետ գործունեությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին