Միրանդա Քերն այլևս «Victoria's Secret»-ի «հրեշտակ» չէ՞
Այլ
Արտասահմանյան մամուլում լուրեր են տարածվել, որ Միրանդա Քերին հեռացրել են աշխատանքից. նա այլեւս «Victoria's Secret»-ի «հրեշտակ» չէ: Ապրանքանիշը չի երկարացրել պայմանագիրը հայտնի մոդելի հետ, որը համագործակցության երեք տարվա ընթացքում միլիոններ է վաստակել, ինչպես նաեւ որպես «գլխավոր հրեշտակ» ցուցադրել է ադամանդե կրծկալը:
«Միրանդան շատ բարդ բնավորություն ունի: Նա չի նպաստում ներքնազգեստների վաճառքին: Մոդելը կշարունակի հայտնվել կատալոգներում, բայց ոչ որպես «հրեշտակ»: Կարելի է ասել, որ կտրել են նրա հրեշտակային թեւերը»,- նշել է «Victoria's Secret»-ին մոտ գտնվող աղբյուրը:
Բլոգեր Սանսին էլ իր հերթին տեղեկացնում է, որ Միրանդայի ներկայացուցչի պարզաբանմամբ՝ մոդելն ինքն է որոշել լքել «Victoria's Secret»-ը՝ ժամանակի սղության պատճառով:
Լուրը դեռեւս չի մեկնաբանել բրենդի տնօրինությունը, իսկ աշխատակիցները նշել են, որ շարունակելու են համագործակցել այս գեղեցկուհու հետ՝ վստահեցնելով, որ նա անպայման կմասնակցի «Victoria's Secret»-ի ամենամյա շքեղ շոուին գրում է Bravo.am-ը՝ հղում տալով spletnik.ru-ին:
{gallery}000001{/gallery}


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)