Քրիստինե Պեպելյանի նոր ֆոտոշարքը
Հասարակություն
BRAVO.am-ը ներկայացնում է Քրիստինե Պեպելյանի՝ ծաղկած այգում օրեր առաջ արված ֆոտոշարքը, որի հեղինակը լուսանկարիչ Արթուր Հովակիմյանն է: Երգչուհին դիզայներ Արեւիկ Սիմոնյանի, դիմահարդար Ագա Քանքանյանի եւ վարսահարդար Հասմիկ Խառատյանի խորհրդով ընտրել է այգուն ու ծաղիկներին համապատասխան կերպար:
«Ուզում էինք գարնանային թեթեւ կերպար ստանալ: Տարվա այս եղանակը շատ եմ սիրում, ես էլ գարնան ծնունդ եմ: Միշտ ցանկացել եմ ծաղկած այգում լուսանկարվել, եւ քանի որ այս շրջանն այնքան կարճ է տեւում, սպիտակ ծաղիկներն էլ շուտ են թափվում, պետք է հասցնեինք: Երբ այգին տեսա, ծաղիկներն ամբողջովին բացված չէին… Երկու օր սպասելուց հետո ստացվեց իմ պատկերացրած ֆոտոշարքը»,-մեզ հետ զրույցում պատմել է նա:
Քրիստինեն այս գարնան ընթացքում մի քանի օրով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ իր ամերիկյան համերգի հետ կապված գործնական հանդիպումների, առաջիկայում՝ ապրիլի 20-ին, կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Արմենիա», իսկ մայիսի 18-ին՝ «Տաշիր» մրցանակաբաշխություններին. «Դեռ չգիտեմ՝ ինչ անվանակարգերում եմ ընդգրկված, միայն հստակ գիտեմ, որ «Արմենիա» մրցանակաբաշխությանը տիկին Ֆլորա Մարտիրոսյանին հետմահու շնորհվելու է «Կարոտ» մրցանակ, իսկ մեր դուետը ներկայացվելու է շատ հետաքրքիր տարբերակով»։
Ի դեպ, ապրիլի 22-ին Քրիստինեի ծննդյան տարեդարձն է: Երգչուհին դեռ չգիտի՝ որտեղ կլինի եւ ինչպես կնշի. «Դեռ ոչինչ չեմ պլանավորել: Այս շրջանում այնքան շատ են ստեղծագործական անելիքներս, որ տարեդարձիս դեռ չեմ տրամադրվում»: Երգչուհին շուոտվ կներկայացնի նոր երգեր:
{gallery}02{/gallery}


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան