Ցանկանում ենք, որ Մխիթարյանը մնա «Շախտյորում». Միրչա Լուչեսկու
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Ուկրաինայի առաջնության շրջանակներում «Զարիայի» նկատմամբ հաղթանակ տանելուց հետո անդրադարձել է իր թիմին, ինչպես նաև Հենրիկ Մխիթարյանին:
«Շնորհավորում եմ Հենրիկին՝ Ուկրաինայի առաջնության ռեկորդը կրկնելու համար: Ցանկանում եմ, որ նա առաջ անցնի և հնարավոր է նույնիսկ գերազանցի Ստարուխինի ռեկորդը, որը սահմանվել է դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակ»։
Անդրադառնալով Մխիթարյանի՝ այլ ակումբ հնարավոր տեղափոխությանը՝ Լուչեսկուն նշել է.
«Ֆուտբոլում բարդ է այդ հարցի շուրջ հստակ որևէ բան ասելը: Դեռևս չկա ոչ մի պաշտոնական առաջարկ: Իսկ եթե լիներ, ապա դրա մասին ակումբի ղեկավարությունը կիմանար: Իհարկե, ցանկանում ենք, որ նա մնա այստեղ»,-Լուչեսկուի խոսքերը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Զարիայի» հետ խաղում Մխիթարյանը հեղինակեց իր 22–րդ գոլը և կրկնեց Ռեբրովի և Շացկիխի ռեկորդը՝ Ուկրաինայի առաջնությունում առավելագույն խփած գոլերի առումով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան