5-ամյա տղան հաղթեց քաղցկեղին ֆուտբոլային կուռքի օգնությամբ (տեսանյութ)
ԱՄՆ
2011 թվականին 5-ամյա Ջեկ Հոֆֆմանի մոտ հայտնաբերվել էր ուղեղի քաղցկեղ, ինչը տակնուվրա էր արել նրա ընտանիքի կյանքը։ Առաջին վիրահատությունն անհաջող էր անցել, և անհրաժեշտ էր ևս մեկը։ Վիրահատությունից առաջ տղայի ընտանիքը որոշել էր անակնկալ անել նրան՝ կազմակերպելով հանդիպում երեխայի կուռքի՝ տեղի համալսարանական «Նեբրասկա» ամերիկյան ֆուտբոլային ակումբի խաղացող Ռեքս Բարքհեդի հետ։
Բարքհեդը ոչ միայն համաձայնվեց հանդիպել երեխային, այլև ճաշեց նրա հետ և ցույց տվեց մարզադաշտը, որտեղ, որպես նվեր, Ջեկից ստացավ թևնոց։ Այդ թևնոցը հետագայում դարձավ ֆուտբոլիստի թալիսմանը։ Երեխայի 2-րդ վիրահատությունը հաջող էր, ինչին հետևեց քիմիոթերապիայի կուրսը։ Այս գարնանը բժիշկները հայտարարեցին, որ քաղցկեղն այլևս անցյալում է։
Ապրիլի 6-ին հերթական ֆուտբոլային հանդիպման ժամանակ 60 հազար ներկաների ծափողջույնների ներքո խաղադաշտ դուրս եկավ 7-ամյա Ջեկը։ Ստանալով գնդակը՝ նա «թաչդաուն» արեց, ինչն էլ խորհրդանշում էր նրա առողջացումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)