Տեր-Պետրոսյանը վերածվել էր այլ քաղաքական ուժի խոսափողի. Էդուարդ Շարմազանով
Քաղաքական
Երեկ՝ ՀԱԿ կուսակցության առաջին համագումարին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, հայտարարեց, որ իր համար Տարոն Մարգարյանն անձ չէ, այլ համակարգի մի մաս։
«Պայքարը Տարոն Մարգարյանի դեմ չէ: Տարոնը խամաճիկ է, իսկ պայքարը համակարգի դեմ է»,- ասել էր Տեր-Պետրոսյանը:
Այս հայտարարության մասին Լուրեր.com-ը զրուցեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի հետ:
Վերջինս ասաց, որ տարակուսելի է, երբ խամաճիկությունից խոսում է այն անձը, ով նախագահական ընտրությունների նախաշեմին վերածվել էր այլ քաղաքական ուժի խոսափողի:
«Նա, քաղաքական հանգստի գնալուց առաջ, իր թիմակիցներին՝ անկախ նրանց կամքից, փորձեց դարձնել խամաճիկ: Թող իրենց սեփական արշինով չչափեն ուրիշներին»,- ասաց Շարմազանովը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան