Հս. Կորեան մերժել է Հրվ. Կորեայի առաջարկը
Աշխարհ
Այսօր՝ ապրիլի 14-ին, Հյուսիսային Կորեայի իշխանությունները մերժել են Հարավային Կորեայի առաջարկը՝ արդյունաբերական Կեսոն շրջանում երկու երկրների միջև համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, Փհենյանը, որն ավելի վաղ հայտարարել էր այդ շրջանի արգելափակման մասին, Սեուլի նախաձեռնությունն անվանել է «դատարկ և անիմաստ»:
Կեսոն արդյունաբերական շրջանը Կորեաների միջև համագործակցության բացառիկ օրինակն էր: Այդ շրջանի ապագայի շուրջ բանակցությունների առաջարկով հինգշաբթի օրը հանդես էր եկել Հարավային Կորեայի նախարարներից Յու Կիլ Ժեն: Այդ կապակցությամբ ԿԺԴՀ-ի հղած ուղերձում ասված է, որ նման «անիմաստ» ժեստերով Սեուլն ընդամենը փորձում է քողարկել ռազմական ներխուժման սեփական ծրագրերը: Դրա ապացույցը, ըստ Հյուսիսային Կորեայի իշխանությունների, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև շարունակվող համատեղ զորավարժություններն են, ինչպես նաև ԿԺԴՀ-ին ներկայացված Սեուլի պահանջը՝ միջուկային զենքից հրաժարվելու մասին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան