ԱՄՆ-ում դատավորը տուգանել է ինքն իրեն
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ Միչիգան նահանգի Իոնիա շրջանի դատավոր Ռայմոնդ Վոութը տուգանել է ինքն իրեն այն բանից հետո, երբ դատական գործի վարույթի ընթացքում զանգել է նրա բջջային հեռախոսը, տեղեկացնում է Sentinel-Standard-ը:
Դատարանի դահլիճում ընթացող գործի լսման ժամանակ, երբ ելույթ էր ունենում դատախազը, զանգել է նրա հեռախոսը: Դատավորը, որը վերջերս էր գնել սմարթֆոնը և դեռևս չէր հասցրել վարժվել դրան, երկար ժամանակ չի կարողացել գլուխ հանել դրանից և անջատել հեռախոսի ձայնը, ինչի պատճառով դադարեցվել է դատական գործընթացը:
Դատական լսումից հետո դատավորը, ով իր ողջ կարիերայի ընթացքում խիստ վերաբերմունք է ցուցաբերել դատական գործընթացը խանգարողների նկատմամբ, վճիռ է կայացրել և տուգանել իրեն՝ «դատարանի հանդեպ ցուցաբերած ոչ հարգալից վերաբերմունքի համար»: 25 դոլար արժողությամբ տուգանքը նա վճարել է անմիջապես դատարանի դրամարկղում:
Մեկնաբանելով իր արարքը՝ նա նշել է. «Որպես դատավոր՝ ես պետք է օրինակ ծառայեմ օրենքի նկատմամբ հարգանք ցուցաբերողների համար: Եթե ես չեմ ապրում այն օրենքներով, որոնք պաշտպանում եմ, ապա նշանակում է՝ իրավունք չունեմ դա անել»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում